17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր ժամանակների Աստծո դեմ ամենամեծ մեղքը

Աստծո դեմ ամենամեծ մեղքն է լինելու ապագայում ոչ թե մարմնի ցանկություններին և հեշտասիրությանը թողտվություն տալը։ Մեծագույն մեղքը մեր ժամանակներում Նրա կոչին չարձագանքելն է: Չպատասխանել Նրա կոչին այն օրում և դարում, երբ Նրա կոչը այնքան զորեղ է հնչում: Ես տեսնում եմ, թե ինչպես ասես ճակատագրի ծաղրով, վերջին ժամանակի քրիստոնյաները, որոնց Քրիստոսի գալուստը ավելի մոտ է, քան առաջին քրիստոնյաներին, այնքան քիչ ժամանակ են անցկացնում Նրա ներկայության մեջ

Դատաստանի ժամանակի սկսվելու և Քրիստոսի գալստյան մասին լուրը չի ընկալվի քրիստոնյաներից շատ շատերի կողմից նույն այն պատճառով, ինչու չլսեցին ապագա ջրհեղեղի լուրը և Նոյի շեփորահունչ ապաշխարհության կոչը նրա ժամանակակիցները, որովհետև նրանք շատ էին խորասուզված իրենց հաճույքների մեջ, առնելով, վաճառելով, կառուցելով, տնկելով և սեքսով զբաղվելով:

Ճշմարիտ քրիստոնյաների հանկարծակի հափշտակումը երկրից նրանցից շատերին անակնկալի կբերի: Այդ ազատամիտ քրիստոնյաները, որ անդադրում են դարձել, չեն կարողանում օրեկան թեկուզ մի ժամ հատկացնել, որպեսզի Աստծո հետ խոսեն մեկուսի աղոթքի միջոցով:

Դավիթ Վիլկերսոն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ