25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանության ղեկավար պաշտոնատար անձինք իրենց աշխատակիցների աշխատավարձերից և պարգևավճարներից ապօրինի գումարներ են յուրացրել. քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Այսպես, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ղեկավարության կողմից ապօրինի գումարներ են հավաքվել հիշյալ բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների աշխատավարձերից և պարգևավճարներից:

Մասնավորապես, պարզվել է, որ ոստիկանության Մարտունու բաժնի պաշտոնատար անձինք նույն բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների կողմից աշխատավարձերն ստանալուց և կանխիկացնելուց հետո ամիսներ շարունակ նրանցից պահանջել և ստացել են գումարներ՝ պատճառաբանելով, թե իբր պահումներ են կատարվում, կամ գումարները նախատեսված են կոմունալ ծախսերի համար:

Տվյալներ են ստացվել նաև, որ նույն եղանակով աշխատակիցներից գումարներ են պահանջվել և ստացվել վերջիններիս կողմից 2017-2018 թվականներին պարգևավճարներ ստանալու ժամանակ:  

                Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ