04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մի վհատվեք, որ դուք պարտաճանաչ մուծել եք բոլոր վարկերը, վարկային տոկոսները, ավտոմեքենայի տուգանքները

Հարգելի ու սիրելի Պարտաճանաչներ
Անկախ այսօր ափալ թափալ արվող տարբեր ամինիստիաներից, որոնք հիմնականում ուղղված են.

– ոչ թե անկարողներին այլ վատ պլանավորողներին, 
– ոչ թե կարգապահներին, այլ անկարգապահներին,
– ոչ թե միամիտ կրակն ընկածներին, այլ ուղղակի իրենց խելքից տուժածներին,

Դուք որպես իմ հոգևոր ընկեր և բախտակից իմ կարծիքով հենց այն Հպարտ քաղաքացիներն եք, որոնցով մեր երկիրը մնում ա Երկիր։

Մի վհատվեք, որ այսօր Դուք ամինիստիաների տակ չեք, մի վհատվեք, որ դուք պարտաճանաչ մուծել եք բոլոր վարկերը, վարկային տոկոսները, ավտոմեքենայի տուգանքները և չունեք ձեր ուսերին տարիների պարտքի բեռ միայն այն պատճառով, որ պարտաճանաչ եք և ձեր դրամական միջոցների գիտակ կառավարիչը։ 

Էս ամինիստիոն տոնը Ձերը չի և դա շատ լավ է, ավելի լավ քան թվում է։
Չմտածեք, որ Դուք այս պարագայում հանդես եք գալիս որպես տուժող։ ))) 
Ի վերջո, այսօր ամինիստիայի տակ ընկածների 70-80 տոկոսը ընդամենը մեկ տարուց էլի նույն վիճակում են հայտնվելու, նույն բեռի տակ և կրկին պահանջելու են ամինիստիա։ )(((
Շեն մնան բոլշևիկներ։ Էն իրենք, էն իրենց չագուչն ու մեխը։ )

Իսկ ես Հպարտ եմ Ձեզնով և ուրախ, որ Մենք երեկ, այսօր և վաղը մնալու ենք նույն պարտաճանաչն ու պետականամետը, նույն կարգապահն ու ճշտապահը։ 
Շարունակեք նույն ոգով, քանի որ Ճիշտը Դուք եք։
Ես Սիրում ու Հարգում եմ Ձեզ։

Թող օրը Բարի լինի բոլոր Պարտաճանաչների համար, անկախ ճամբարից։

Համազասպ Գալստյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ