25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատարանը վերսկսեց ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաքննությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը:

Սակայն,դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, նշեց, որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա։  Դատարանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության 130-րդ հոդվածի համաձայն՝ վերսկսվել է սույն քրեական գործով դատաքննությունը:
Դատարանը հայտնեց,որ պետք է որոշեն, թե ում են վստահում փորձաքննությունը, այդ անձինք պետք է գան դատարան, ճանաչվեն փորձագետ, փորձաքննությունը կատարվի, ինչից հետո էլ դատաքննությունը կշարունակվի։

Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման, ինչպես նաև 3-ամյա ժամկետով զրկել բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից:

Անի Բաբելյանի համար մեղադրողը պահանջել էր դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով և մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկել ևս 2 տարի 6 ամիս ժամկետով:

Դատարանի որոշմամբ, դատական նիստը տեղի կունենա հունիս 13-ին՝ ժամը 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում:      

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ-համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:              

Դեպքի առթիվ մեղադրանք էր առաջադրվել «Շենգավիթ» ԲԿ»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին: Մեղադրանք առաջադրվել էր՝ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատվում պաշտոնից՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ