04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կնոջ սպանությունը չի կանխվել ոստիկանների պատճառով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սեպտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ`Երեւան քաղաքի վարչության եւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի վարչության եւ ՀՀ  ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններն իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել, այն է` 2012թ-ի օգոստոսի 12-ին` ժամը 0441-ի սահմաններում, ստացված  հաղորդումը պատշաճ չեն հաշվառել եւ օպերատիվ չեն արձագանքել, ինչի արդյունքում չի կանխվել ու մինչեւ օրս չի բացահայտվել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ գործողություններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ