28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու մերժվեց ԱԺ ոչ իշխանական ուժերի առաջարկը

Ազգային ժողովի նիստում քննարկվում է ”Գազային հարցերով” ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջարկը:

Հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ գազային հարցերի ուսումնասիրության խնդիրը հատկապես արդիական դարձավ դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերից հետո, երբ բազմաթիվ հարցեր ծագեցին: ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ նման առաջարկով հանդես են եկել նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը, սակայն նրանց մերժել են:

Հարությունյանը պարզաբանեց, որ այդ մերժումը պայմանավորված չէր նրանով, որ այդ հարցերը արդիական չեն: ՛՛Ամենևին, խոսքը վերաբերում է իսկապես շատ կարևոր հարցերի, որոնց պատասխանները պետք է տրվեն, և շատ ճիշտ է, որ դրանց պետք է անդրադարձ կատարվի խորհրդարանի մակարդակով, բայց գաղտնիք չէ, որ այդ հարցերը ունենում են նաև քաղաքական ենթատեքստ, ու անհրաժեշտ է, որ լինի հավասարակշռված մոտեցում, որ քննարկվի հարցը իբրև խնդիր՝ գոյություն ունեցող խնդիր, ոչ թե քաղաքական շահարկումների առարկա՛՛՛:

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ համաձայնելով բովանդակային խնդիրների հետ՝ իրենք մերժել են մոտեցման ձևերը և առաջարկում են ավելի հավասարակշռված, պատասխանատու մոտեցում, բացի այդ, կարծում են՝ այն հարցերը, որ ներկայացվել էին, ծայրահեղ նեղ էին, պետք էր անդրադառնալ շատ ավելի լայն հարցերի շրջանակի, որ նույնպես հանդիսանում են այսօր լայնորեն քննարկվող հարցեր:

 ՛՛Հանձնաժողովի ուսումնասիրման առարկա կդառնա բնական գազի ջերմատվությունը, հարց, որ գրեթե միշտ քննարկվում է, հաշվիչների ստուգաչափման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը՛՛,-նկատեց նա:

Կուսումանսիրվի նաև պարտքի գոյացման հարցը: ՛՛Հանձնաժողովի նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորվածությունը ստուգելն է, այլ շատ ավելի լուրջ է՝ պարտքի ձևավորման օրինականության հարց, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը”:

Քննարկման կդրվի նաև ՀայՌուսգազարդ ընկերության օտարված բաժնեմասի գնահատման գործընթացը, ընդհանրապես բնական գազի այլընտրանքային ներկրման հարցը՝ լինի դա ռուսական կամ այլ երկրի արտադրության, ինչպիսին են կանխատեսումները, ինչ հնարավորություններ կան և ինչ սահմանափակումներ:

Հարությունյանը նշեց՝ նախագծում կան դրույթներ, որ արդեն իսկ քննադատվում են որոշ գործընկերների կողմից: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը կարեւորում է հանձնաժողովի կազմը, որը նրա խոսքով` պետք է լինի հավասարակշռված՝ իշխանական և ընդդիմադիր ուժերի ընդգրկմամբ:

Պատգամավորը որոշ փակագծեր բացեց. հանձնաժողովը չի կարող ամբողջ կազմով ձեռնամուխ լինել այս կամ այն հարցի ուսումնասիրմանը, սա պահանջում է լրջագույն նախապատրաստական աշխատանք, ուստի հավասարակշռված կազմը հնարավորություն կընձեռի, որ իշխանական և ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչներ, ստանձնելով այս կամ այն խնդրի նախապատրաստումը, կատարեն այն անհրաժեշտ աշխատանքը, որ հնարավոր կդարձնի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ