03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻՆ-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն:

Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք:
Այս մասին հայտարարել է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ