Պիտի գովեստի խոսքեր ասել նաև նախկին վարչապետի հասցեին. Արմեն Սարգսյան
«Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
«Ես այդ հեղափոխությունը կանվանեի հեղափոխություն Հայաստանյան ոճով, քանի որ այն իրականացվել ՀՀ-ին բնորոշ ձևով»,- նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանը նաև բարձր է գնահատել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու քայլը:
«Պիտի գովեստի խոսքեր ասել նաև նախկին վարչապետի հասցեին, ով հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, երբ հաջոդ օրը բոլոր հայերը նշում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինձ համար շատ ցավալի կլիներ, որ այդ օրը տեղի ունենային բախումներ»,- նշել է նախագահը