Ո՞ւմ են ձեռնտու թանկացումները. Հայկական Ժամանակ
Երեկ սուպերմարկետներում մի քանի ապրանքներ, մասնավորապես տեղական արտադրության միսը, բանջարեղենը, կանաչեղենը, մրգերը կտրուկ թանկացան: Օրինակ, միսը թանկացավ 15-20 տոկոսով: Հանրության բացասական արձագանքը երկար սպասել չտվեց: Ու դա բնական է: Անշուշտ, վատ է, երբ առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանում է:
Բայց խնդրին ավելի լայն նայելու դեպքում կարձանագրենք, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Նշված ապրանքները թանկացել են միայն սուպերմարկետներում: Եվ դա պայմանավորված է հարկային այն ռեժիմի փոփոխության հետ, որով նախկինում աշխատում էին սուպերմարկետները: Վերջիններս տեղական արտադրության գյուղմթերքները գնում էին հատու կ ստեղծված Ա/Ձ-ների միջոցով եւ քիչ հարկ վճարում, հիմա պետք է գյուղացուց գնած ապրանքի վրա դնեն ավելացված արժեքի հարկ:
Այս սխեմայից ազատված են, ասենք, մսի մասնագիտացված խանութները, որոնք աշխատում են շրջանառության հարկի դաշտում, շուկայի մսի պասաժներում աշխատող ձեռներեցները եւ ի վերջո հենց գյուղացիները, որոնք կարող են իրենց արտադրանքը անձամբ հանել շուկա:
Ինչպիսի՞ն փ պատկերը մինչ այս: Աուպերմարկետները իրենց գնումների մասշտաբներով պայմանավորված ունեցել են գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ավելի ձեռնտու պայմաններ, քան փոքր խանութները: Սակայն այդ ապրանքների գները սուպերմարկետներում ե փոքր խանութներում նույնն են եղել, այսինքն սուպերմարկետների եկամուտը նույն ապրանքը վաճառելիս ավելի մեծ է եղել:
Այլ կերպ ասած, սա հնարավորություն է ստեղծում գոնե տեղական արտադրության բանջարեղենի եւ մսի շուկայում էական ապակենտրոնացում իրականացնել մանրածախ առեւտրի ոլորտում: 11 բնակչությունը ունենալու է հնարավորություն գնել էժան միս մսի կրպակից, մասնագիտացված շուկաներից, կամ թանկ միս սուպերմարկետից: Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա: Սուպերմարկետները, անշուշտ, կտուժեն, քանի որ մանրածախ առեւտրի մի զգալի հատված կտեղափոխվի ավելի փոքր խանութներ: Բայց միեւնույն ժամանակ կշահեն հենց այդ ավելի փոքր խանութները:
Անշուշտ, առաջիկա մի քանի օրերին սուպերմարկետներում նշված ապրանքների գների բարձրացման «շորշոփը» կարող է ազդել նաեւ փոքր խանութների վրա եւ այնտեղ էլ որոշ թանկացումներ արձանագրվեն, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու, աոաջարկ-պահանջարկ գին շուկայական «տրիոն» կանի իր գործը, եւ փոքր խանութներում գները կվերադառնան նախկին մակարդակին, քանի որ նրանց մոտ հարկային որեւէ փոփոխություն չի եղել, գյուղացին էլ չի թանկացրել իր ապրանքը:
Իսկ սուպերմարկետներում նշված ապրանքների թանկացման հետ կապված խուճապային տրամադրությունները պայմանավորված են նրանով որ մենք չափազանց մեծ կախվածություն ունենք խոշոր բիզնեսից, այդ թվում նաեւ մանրածախ աոեւտրում: ժամանակի ընթացքում այդ կախվածությունը գնալով թուլանալու է, եւ փոքր բիզնեսը ստանալու է իրենից խլված «թթվածինը»:
Հ.Գ. երեկ առևտրային խոշոր ցանցերը տարածել են հայտարարություն, որով պարզաբանել են գների բարձրացումը սուպերմարկետներում եւ խնդրել հանդիպում ՀՀ վարչապետի հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: