26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի ուշագրավ բացահայտումը. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ԱԱԾ-ն կարող է ստուգել նաև իրեն, և ԱԱԾ-ն ունի բոլոր «պապկաները», ու գիտի, թե ով ինչով է զբաղվել, ով ինչքան է յուրացրել կամ չի յուրացրել: Թող ստուգեն, հայտարարել է Ծառուկյանը՝ միաժամանակ ասելով, որ եթե ինքը դրսից փողեր չբերի, իր ընկերությունները կսնանկանան:

Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ համարվել է Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում նա կամաց-կամաց զրկվում էր այդ կարգավիճակից, որը ոչ միայն ֆինանսական կարողությամբ, այլ նաև, այսպես ասած, քաղաքական հովանու մակարդակով պայմանավորվող կարգավիճակ էր:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը թիվ մեկ օլիգարխ այդպես էլ չունեցավ, ու այստեղ խնդիրը թերևս ոչ այնքան այն հանգամանքն էր, որ նա չգտավ «իր թիվ մեկին», այլ ըստ էության այն հանգամանքը, որ Սարգսյանն ինքը այդպես էլ չվստահեց որևէ մեկի որևէ առումով՝ կա՛մ իր բնույթով պայմանավորված, կա՛մ բոլորին կասկածելով պարզապես Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցելու հարցում, քանի որ համակարգն ամբողջությամբ ըստ էության ժառանգել էր Քոչարյանից:

Առաջին հայացքից ներկայումս այդ անցյալ դարձած իրողությունը, սակայն, էական նշանակություն ունի բացահայտումների ներկայիս փուլում, երբ ակնհայտ է դառնում միանգամայն հստակ և բաց քաղաքական պայմանավորվածությամբ և հովանու ներքո գործած կոռուպցիոն սխեմաների առկայությունը: Բանն այն է, որ այստեղ առաջ է գալիս այդ ամենի քաղաքական պատասխանատվության խնդիրը, որովհետև ի վերջո այդ սխեմաները գործել են հենց քաղաքական իշխանության նախաձեռնությամբ, դրանցով լուծվել են քաղաքական իշխանության համար անհրաժեշտ խնդիրներ:

Ահա թե ինչու Գագիկ Ծառուկյանն ասում է, որ ԱԱԾ-ում կան պապկաները, գիտեն՝ ով ինչ է արել: Ըստ էության, ներկայումս չկա որևէ բան բացահայտելու կարիք, կա պարզապես վաղուց բացահայտվածն ու հայտնին բացել-չբացելու կարիք: Ըստ այդմ՝ հարցն այն է, թե ով իրեն ինչպես կպահի, դրանից էլ կախված կլինի՝ բացե՞լ, թե՞ չբացել նրա վերաբերյալ «պապկաները»: Իսկ ինչ-որ բան պապկաներում թերևս կգտնվի բոլորի մասով, որովհետև վերջին հաշվով հազիվ թե հնարավոր լիներ ամբողջապես կոռուպցիոն սխեմաներով ապրող Հայաստանում գտնվել խոշոր տնտեսական և քաղաքական դիրքերում առանց այդ ամենին որևէ առնչության:

Եվ այստեղ իհարկե իրավիճակը վաղուց այնպիսին է, որ, մեղմ ասած, դժվար է հասկանալ արդեն, թե որը կամ ով էր առաջինը, որտեղից սկսեց այդ ամենը: Ըստ այդմ՝ հանրային ու պետական շահի տեսանկյունից կարևոր է, թե ինչից է սկսվում նոր իրադրությունը, և այդ համատեքստում են կարևոր դառնում Գագիկ Ծառուկյանի և մյուսների վարքագիծը, դիրքորոշումներն ու մոտեցումները, որոնցով պայմանավորված է իրադարձությունների հետագա ընթացքը:

Այդ առումով հատկանշական է նաև, որ Հանրապետական կուսակցությունն այս օրերին հայտարարեց արտահերթ ընտրության վերաբերյալ դիրքորոշումը փոխելու մասին, և եթե մի քանի օր առաջ ասվում էր, թե չունեն օրակարգում այդպիսի հարց, նախօրեին հայտարարել են, որ պատրաստ են քննարկել արտահերթ ընտրության խնդիրը:

Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ներքաղաքական դիմակայության կամ մրցակցության առումով բաժանարար գիծը արդեն վաղուց չի անցնում Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ ֆորմատով, այլ անցնում է ՀՀԿ և խորհրդարանի մնացյալ ուժեր, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինք ֆորմատով: Եվ այստեղ իհարկե առանցքայինը հենց ՀՀԿ-«Ծառուկյան» ձևաչափն է, որով անցնում է բաժանարար և դիմակայության՝ առայժմ աննկատ, սակայն անխուսափելի գիծը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ըստ էության արդեն արբիտրի դերում է, և Ծառուկյանի հայտարարությունը խոշոր հաշվով խիստ հատկանշական է դառնում այդ իրողության համատեքստում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ