25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գաբրիել Սարգսյանը` ոսկե մեդալակիր

Մայիսի 31-ին ԱՄԷ-ում անցկացվեց շախմատի կայծակնային մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների 136 շախմատիստներ: Մրցաշարի մասնակից 5 գրոսմայստերների թվում էր նաև ՀՀ շախմատի հավաքականի անդամ, Գրոսմայստերական դպրոցի հիմնադիր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

            Մրցաշարն անցկացվեց կայծակնային շախմատի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակցին հատկացվեց 3 րոպե խաղաժամանակ՝ ամեն քայլին 2 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:

            Գաբրիել Սարգսյանը 9 խաղափուլերից 8-ում հաղթանակներ տոնեց, կրեց ընդամենը 1 պարտություն և ԱՄԷ- ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ Սալեհի հետ վաստակեց 8 միավոր:

            Մրցաշարի չեմպիոնին որոշելու համար հաշվարկվեցին լրացուցիչ ցուցանիշները: Քանի որ 6-րդ խաղափուլում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր Սալեմ Սալեհին, ոսկին բաժին հասավ Սարգսյանին:

            Նկատենք, որ սա արդեն Գաբրիել Սարգսյանի 2-րդ անընդմեջ ոսկե մեդալն է: Մայիսի 25-ին Շարժայում անցկացված շախմատի միջազգային 23-րդ կայծակնային մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոսկե մեդալ էր նվաճել:

 

Գրոսմայստերական դպրոցի մամուլի քարտուղար՝

            Նարեկ Վարազդատյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ