Հակահեղափոխություն. ահազանգ մաքսայինից. Ժամանակ
Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին:
Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից եւ երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, եւ իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր փաստաթղթեր պահանջել, որ կեռասի մի մասը սեւացել է:
Վերադարձի ժամանակ էլ մաքսակետի հերթափոխի պետ Արման Մկրտչյանն իրենից պահանջել է մաքսազերծել երկու հնամաշ անվադողերը, այն դեպքում, երբ դրանք եղել են իր բեռնատարում նաեւ Հայաստանից դուրս գալիս՝ որպես իր բեռնատարի պահեստային անվադողեր: «Ե՞րբ պետք է հեղափոխությունը Երեւանից հասնի մաքսատներ, որպեսզի մենք ազատվենք մաքսավորների ամենաթողությունից ու կամայականություններից:
Իմ աչքի առաջ մի կնոջ ձեռքից խլեցին ձեթի տարան: Նա ընդամենը երկու աման ձեթ էր անցկացնում, իսկ մեկը նրանից խլեցին
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: