ՀՀԿ-ն ստորագրահավաք է անում. միացել է 8 պատգամավոր
ՀՀԿ խմբակցությունում ստորագրահավաք են անում Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու համար։ Նախաձեռնողն էլ Արարատի մարզից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն է։
Ստորագրահավաքին միացել են խմբակցության 8 պատգամավորներ՝ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը։
Հիշեցնենք, որ ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը: