20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պիտի ստուգվեն»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ բոլոր խոշոր գործարաները պետք է անցնեն ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի ստուգումները: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Վստահ եմ, որ նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պիտի ստուգվեն։ Երկար ժամանակ այդ ստուգումները Գագիկ Ծառուկյանի հիմնարկ-ձեռնարկություններում իրականացվել են 2015 թվականի հայտնի դեպքերից հետո։ Տարուց ավել ստուգումներ են իրականացվել։ Որոշ մարդիկ հայտարարում էին, որ օդում կախված խնդիրներ կան և այլն, բայց պարզվեց, որ ոչինչ չկար», – նշեց Բագրատյանը։

 Դիտարկմանը, որ հիշելով նաև նույն այդ ժամանակաշրջանում հայտնի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե հեռանում է քաղաքականությունից և մտադիր չէ մինչև վերջ գնա՝ գուցե հենց պայմանավորվածությունների հետևանք էին, Բագրատյանը նշեց, թե դրանք փոխկապակցված հարաբերություններ չէին:
Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ ԲԵՑ-ը չտրվեց «Տաշիր Գրուպին», որպեսզի տրվի Գագիկ Ծառուկյանին, Բագրատյանն ասաց.
 «Երեկ էներգետիկայի նախարարը հաստատեց և հայտարարեց, որ ԲԵՑ-ը մնալու է պետական կարգավիճակով, հետագա զարգացումներ չեն լինելու»։
 
Հարցին՝ այդ դեպքում որտեղի՞ց են խոսակցություններն այն մասին, որ Ծառուկյանը նման մտադրություն է ունեցել, Բագրատյանն ասաց.
 
«Գիտեք, ոչինչ չի բացառվում։ Էլցանցերի վաճառքի ժամանակ բոլոր հայտնի գործարարները ցանկություն հայտնել էին գնելու։ Դա հաջողվեց անել «Տաշիր Գրուպ» ընկերությանը։ Ես տեղյակ չեմ, բայց չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը նույնպես նման ցանկություն ունենար», – նշեց նա:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ