«Family Network»-ը առաջատար խաղացողի շատ լուրջ պոտենցիալ ունի. Քրիս Լիասիդես
«Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանի հատուկ հրավերով Հայաստանում էր Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի մարքեթինգի և օպերացիոն կառավարման ավագ դասախոս Քրիս Լիասիդեսը:
Հայաստան իր այցի շրջանակում Քրիս Լիասիդեսը ծանոթացավ “Family Network» ընկերության գործունեությանը, անձնակազմին և թիմի հետ քննարկեց ընկերության զարգացման ռազմավարական ուղղություններն ու հեռանկարները:
Ողջունելով ընկերության անձնակազմին՝ Քրիս Լիասիդեսը շնորհակալություն հայտնեց Գևորգ Ենգիբարյանին հրավերի համար և նշեց, որ այն մեծ սիրով է ընդունել.
«Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից՝ հայ սպառողին ներկայանալով «Մայ Թիվի» անվանումով, իսկ 2017 թվականից մենք վերանվանվեցինք «Family Network»՝ այս փոփոխությամբ սկիզբը դնելով նոր բարեփոխումների: Մենք մի ընտանիք ենք՝ մեր բաժանորդենրը, աշխատակիցները: Այժմ ընդլայնել ենք մեր ծառայությունների ցանկը` սպառողին առաջարկելով գերարագ ինտերնետ և բարձրորակ թվային հեռուստաալիքներ՝ առաքելություն ունենալով ամենաորակյալ և մատչելի ինտերնետ և հեռուստատեսության ծառայություններ տրամադրել ամբողջ շարունակապես ընդլայնվող հասանելիության գոտում»,- ասաց «Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանը:
Գևորգ Ենգիբարյանը հավելեց, որ կազմակերպությունն անընդհատ հետևում է նորագույն թվային տեխնոլոգիաների զարգացող տենդենցներին և իրենց հաճախորդներին փորձում է ներկայանալ ամենանորարար լուծումներով ու առաջարկներով, և առաջիկայում ունեն նաև նոր անակնկալներ:
«Family Network» ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետիառաջատար մատակարարներից է: Ընկերությունը տրամադրում է 84 ընտրյալ ալիք և որակյալինտերնետ Երևան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Ավան, Նորք–Մարաշ, Նորագավիթհամայնքներում, ինչպես նաև Արարատի մարզ՝ Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ գյուղերում և Կոտայքի մարզ՝ Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, ՆորԳյուղ, Կոտայք գյուղերում ու Աբովյան քաղաքում: «Family Network»-ը մատակարարում է կաբելայինհեռուստատեսություն և ինտերնետ և‘ բազմաբնակելի շենքերում, և‘ սեփական տներում: