Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բանակում խոշտանգման ենթարկված Ա.Հակոբյանի ներկայացուցիչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի վճռաբեկ բողոքը
Վճռաբեկ դատարանը 25.05.2018 թ որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի տնօրեն Ա.Դանիելյանը և Ռիտա Հակոբյանը 11.11.2015 թ ՀՀգլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել , որ ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1996 թ. ծնված հունվարի 15-ին զորակոչված Արթուր Հակոբյանը ազգականի կողմից հայտնած տեղեկության համաձայն զորամասից տեղափոխել է Երևանի կայազորային հոսպիտալ:
Արթուրը զորամասում՝ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում, ձեռք է բերել հոգեկան առողջականլուրջ խնդիրներ: Դեպքը, որի արդյունքում Ա. Հակոբյանը ստացել հոգեբանական խորը տրավմա, տեղի է ունեցել Ագարակի զորամասում սույնթվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին:
ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս իրոք ստացել է ուժեղհոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքում բուժզննության ժամանակԱ.Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարքային ծառայության համար պիտանի: Հետևաբար առողջականխնդիրները նա ստացել է ծառայությունը իրականացնելիս՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արդյունքում:
Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում 13.11.2016 թ.ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը և Ա. Հակոբյանը ճանաչվել է տուժող:
Սակայն 11.06.2016 թ. ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Սույն որոշման դեմ 19.09.2016 թ. ՀՀ Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանին փաստաբանը բողոք է ներկայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 11.06.2016 թ. քննիչի որոշման դեմ:
29.09.2016 թ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը որոշում է կայացրել բողոքը մերժելումասին:
17.10.2017 թ դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությանդատարան:
16.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
24.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
22.06.2017 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի կողմից ներկայացված բողոքը բավարարելու մասին և գործըուղարկել է դատարան՝ նոր քննության:
15.09.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փաստաբանի ներկայացված բողոքը մերժելումասին:
09.01.2018 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասին։
.05.2018 թ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը ընդունել վարույթ: Հիշեցնենք, որ 2018 թ հունվարի 9-ին «Ընդդեմիրավական կամայականության» ՀԿ–ի փաստաբան Ա․Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք։
Բողոքում մասնավորապես նշվում է, որ Վերաքննիչ դատարանը կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ,Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7-րդ, 8-րդ, 9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ–ի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ–Ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշանգումներից զերծ մնալու իրավունքը։
Փաստորեն վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տար, թե արդյոք խախտվել է տուժողի իրավունքները և ազատությունները ևարդյոք խախտվել է տուժողի ՄԻԵԿ–ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն դատարան միայն չքննարկելով այդ խախտումները, միայն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իրավացիորեն փաստել է, որ վարույթը իրականացնող մարմնիգործողությունները եղել են օրինական, որն էլ հիմք է տալիս ենթադրելու այն, որ վերաքննիչ դատարանը սույն գործով եղել է կաշկանդված և չիկայացրել օրինական որոշում։
Բողոքում փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումը ակնհայտ հակասում է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներինորի արդյունքում խախտվել է Ա. Հակոբյանի ՄԻԵԿ–ի 3-րդ հոդվածի պահանջը, դատարանի գործը քննել է միակողմանի, բազմակողմանի լրիվ ևօբյեկտիվ քննություն չի իրականացրել: Չի անդրադարձել բողոքում բարձրացված այն հարցերին, որոնց, ըստ էության դատարանը պարտավոր էիրավական գնահատական տալ։
Ա Ղարագյոզյանը գտնում է, որ 11.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9րդ կայազորային քննչական բաժնի քննիչի և ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հ. Հարությունյանի կողմից կայացված որոշումները անհիմն են և չեն բխում ՀՀ քրեական դատավարության