26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրությունը շատ արագ շոկ ապրեց. ինչո՞ւ հիմա եւ ինչի՞ համար. Իրավունք

Անշուշտ, հանրության վրա ամենացնցող տպավորությունը թողել էր այն, որ սըր էլթոն Ջոնի եւ նրա «ամուս­նու» ժամանման գործընթացում կտրուկ ակտիվացավ, այսպես կոչված, «ԼԳԲՏ իրավունքների» թեման: Ընդ որում, այնպիսի դոզայով, որ հանրությունը «մշակութաբանական» շոկ ապրեց:

Ի դեպ, էլթոն Ջոնի պերճախոս լու­սանկարներն ու տեսանյութերը նա­խագահ Սարգսյանի եւ վարչապետ Փաշինյանի հետ, գումարած նաեւ երգ­չի կողմից ԼԳԲՏ անսքող քարոզչությու­նը, որի հետեւանքով ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը նրան արդեն կնքել են «սատանայի դեսպան», իր ամբողջ տհաճությունով հանդերձ, ամենեւին էլ միակ հակազգային դրսեւորումը չէր:

Ոչ հաճելի նստվածք է թողել եւ վարչապե­տի ելույթը Առաջին հանրապետության 100-ամյակին, ուր խնամքով շրջանցվել էր Ղարաքիլիսայի ճակատամարտը եւ Գարեգին Նժդեհի անունը: Գումարած դրան, վարչապետն արտահայտեց այն­պիսի միտք, իբր 1918-ին հայերն առաջին անգամ հպատակից վերածվեցին քաղաքացու, «մոռանալով» Հայոց պե­տականության բազմահազարամյա պատմությունը՝ իր բազում թագավորություններով եւ մշտապես աշխարհից թե­րեւս ամենաառաջադեմ օրենսդրու­թյամբ:

Եթե դրան գումարում ես ԱԽՔ Ար­մեն Գրիգորյանի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի զազրելի հարձա­կումները «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, ինչպես նաեւ Սարդարապատում յարխուշտայի փոխարեն «Կալինկա» պարելու պես տարակուսելի դետալը, ապա ուրվագծվում է ազգային արժեհամակարգի դեմ կատաղի գրոհի պատկերը:

Սակայն հարց է առաջանում՝ ինչո ւ այդպիսի տեմպերով: Չէ որ անընդունե­լին քայլ առ քայլ օրենք դարձնելու «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգի­ան ենթադրում է աստիճանական քայլեր այնպիսի տեմպով, որ հանրությունը չհասցնի ուշքի գալ եւ կռահել, թե ինչ է կատարվում: Առավել եւս, արագացված գրոհը էլ ավելի հղի է ընդվզումով այն իրավիճակում, երբ հետհեղափոխական շրջանում դեռեւս չի մարել զանգվածնե­րի էներգետիկան:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին զորակցած զանգվածի մի մասը հասցրեց այդ ամենից դառը հիասթափություն ապրել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ