Այսօր կդիմավորենք Ժիրայրին
«Ես ակնկալում եմ, որ այսօր դատարանի դահլիճից Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվելու: Սեֆիլյանի գործը ամբողջությամբ շինծու էր և բեմականացումը շարունակելու կարիք այլևս չկա: Սպասում են, որ դիմավորենք Ժիրայրին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Նշենք, որ այսօր վերաքննիչ դատարանում սկսվելու է Ժիրայր Սեֆիլյանի բողոքի քննությունը:
««Սասնա ծռերի» ապստամբության պարագայում` ուրիշ է: Մարդիկ են մահացել ու պետք է քննություն տարվի, սակայն Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և նույն գործով էլի մարդկանց պարտավոր են անմիջապես ազատ արձակել»,-ընդգծեց Վոլոդյա Ավետիսյանը:
Գնդապետը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը վստահություն են ներշնչում. «Սերժ Սարգսյանը գնացել է, բայց դատական համակարգը դեռ չի փոխվել: Դատավորները դեռ չեն ադապտացվել նոր պայմաններին և իրենց ազատ չեն զգում: Ես դադարեցրել եմ մարտի 20-ից մինչ երեկ շարունակվող նստացույցս և պայքարս այլ տարբերակով եմ շարունակելու: Պահանջելու եմ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը և ընդհանուր համաներում»,-եզրափակեց Վոլոդյա Ավետիսյանը: