ԱԱԾ-ն նոր խումբ է բացահայտել, որ մահափորձ էր կազմակերպելու պաշտոնյաների դեմ. Ժողովուրդ
Մայիսի 18-ին ԱԱԾ-ն նոր հանցավոր խումբ էր բացահայտել, որոնք ցանկացել էին Հայաստանում ահաբեկչություն իրականացնել եւ վախի մթնոլորտ տարածել: Մասնավորապես, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր զործադրել, ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով:
Արդյունքում՝ 2018 թվականի ապրիլի 21 – ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախապատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածները շուրջ 10 հոգի են:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: