07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Պատվոգրեր` եզդիների ազգային տոնի կապակցությամբ

 Եզդիների ազգային տոնի` ՛՛Խըդըրնավիի՛՛ կապակցությամբ Երևանի քաղաքապետի խոհրդական  Արայիկ Քոթանջյանն ընդունել  է երևանյան բուհերում բարձր առաջադիմություն ունեցող ազգությամբ եզդի հինգ ուսանողների և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավար Հասան Թամոյանին: Ազգային տոնի առիթով շնորհավորելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Արայիկ Քոթանջյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո: Քաղաքապետի խորհրդականը հիշեցրել է, որ Երևանի ավագանու անդամների թվում է նաև ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը, ով ակտիվորեն բարձրացնում է եզդիական համայնքի առջև ծառացած խնդիրները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկաները քաղաքապետի խորհրդականին խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց ողջույններն ու երախտագիտությունը`եզդիական համայնքին մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հանդիպմանը ներկա հինգ ուսանողները ուսման մեջ առաջադիմության և համայնքում ակտիվ ազգապահպան գործունեության համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ