15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը կոմսոմոլից է վախեցած. Հրանուշ Խառատյան

“Ռուբեն Հայրապետյանը սուտ է խոսում”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով վերջինիս հարցազրույցին:  Նա համոզված է, որ Հայրապետյանի ընտանիքին չեն ահաբեկել, քանի որ արդեն պարզվել է, որ ընտանիքը այդ ժամանակ “նույնիսկ տանը չի գտնվել”:

“Ես ոչ մեկի մարդը չեմ, ոչ մեկի հետ չեմ համագործակցել, ոչ մեկի հետ չեմ հանդիպել ու զրուցել, ոչ էլ նրանց կողմից ուղարկված մարդկանց հետ, մենք ինքներս ենք մտահոգ մեր հասարակության այս զարգացումներով”: Ինքը կոմսոմոլից է վախեցած”,-ասաց տիկին Խառատյանը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքին, թե Հրանուշ Խառատյանը եւ մյուսները կոնկրետ մարդու կողմից են ֆինանսավորվել:

Ըստ ազգագրագետի` երկրորդ նախագահն ու ՀԱԿ-ն էլ այդ հարցազրույցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն գալիս, քանի որ, ըստ ազգագրագետի, նրանք ուժերի վերադասավորություն են անում: Խառատյանը “շատ ծիծաղելի” է համարում Գագիկ Ծառուկյանի գրասենյակի հայտարարությունը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ