08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է մինչև վերջ բացահայտել բոլոր կոռուպցիոն գործընթացները. Արմեն Գրիգորյան

«Հայաստանի պաշտպանական համակարգն ուժեղացնելու համար անհրաժեշտ է մի շարք գործողություններ կատարել: Պաշտպանական համակարգը մեկ կոմպոնենտ չէ, մի քանի կոմպոնենտ է, և կարելի է ասել, որ տեղական ինքնակառավարման մարմիններից սկսած մինչև Պաշտպանության բանակ պաշտպանության համակարգի մի մաս են կազմում»,- այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ իր ունեցած հեռակա բանավեճին:

 Ըստ նրա՝ համակարգային առումով ազգային անվտանգության հայեցակարգում փոփոխություններ չեն լինելու, շարժվելու են Սահմանադրությամբ: «Սահմանադրությունն այն միակ փաստաթուղթն է, որ մեր հարաբերություները կարգավորում է: Ես, օրինակ, ու մեր ամբողջ թիմը, դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, այս հեղափոխության մթնոլորտում կողմ ենք եղել, որ շարժվենք Սահմանադրությամբ, որովհետև այն փաստաթուղթ է, որ կարգավորում է մեր հարաբերությունները»,- ասաց նա:
Նա նաև հավելեց, որ պետք է մինչև վերջ բացահայտել բոլոր կոռուպցիոն գործընթացները կամ սկանդալները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ