02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կա զգուշավորություն, բայց ոչ մտավախություն. Արծվիկ Մինասյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասում է, որ այն խորհուրդը, որը տվել է մեր անկախությունը՝ 1918 թվականն, այն է, որ ցանկացած ընթացքում պետք է պահենք մեր պետականությունը, մեր անվտանգությունն ու բարօրությունը: «Եվ համոզված եմ, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պահելու է սրանք»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Հարցին, թե ինչ կասի այն մտահոգությունների մասին, որ այս կառավարությունը երիտասարդ է, կարող է ձախողվել, նախարարը պատասխանեց. «Սա իմ 3-րդ կառավարությունն է, մտավախություն չկա այդպիսի, կա զգուշավորություն, բայց ոչ մտավախություն: Երիտասարդ լինելով հանդերձ՝ եթե դրա հիմքում դնում ենք ազգային-պետական արժեքները ունենալու ենք հաջողություն, որևէը մեկը չի ծնվել նախարար, ընդամենը շատ կարևոր է, որ արագ և մեր ծրագրերին համահունչ առաջ գնանք»:

Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիային և արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրանք քննարկան թեմաներ են: ««Դաշնակցությունը» պատրաստ է միշտ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ