Գլխավոր շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները. վարչապետ
«Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել, Հայաստանի ԶՈՒ գեներալ մայոր, եւ դանով ամեն ինչ ասված է: Այդ մտահոգություններին վերաբերում եմ հետեւյալ կերպ, որ Գլխավոր շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արթուր Աղաբեկյանի հայտարարությանը, որում մտահոգություն էր հայտնել ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված:
Ինչ վերաբերում է ԱԱԾ բացահայտումներին, ապա վարչապետը շեշտեց. «Ես ոչ մի մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ անի, նախաքննությունը ընթանում է եւ կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ` որեւէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են եւ այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը»։