08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային լսումներ

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  հերթական նիստի շրջանակում կազմակերպվել են հանրային բաց լսումներ:

 

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Երևանի քաղաաքապետարանը օրենքով սահմանված կարգով բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց քաղաքապետարանի պաշտոնական կայքով, ինչպես նաև մամուլով փետրվարի 5-ից  20-ը ներառյալ տեղեկացրել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվության  նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին և լսումներին մասնակցելու հրավերի մասին:

 

Հանրային լսումներին մասնակցել և իր առաջարկություններն է ներկայացրել  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը: Լսումներին մասնակցել են նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ:

 

Պատասխանելով հետաքրքրող բոլոր հարցերին՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքացիների մասնակցությունը քաղաքային նշանակության ծրագրերին և ակնկալում էր քաղաքացիների ու կազմակերպությունների ավելի մեծ թվով մասնակցություն հանրային լսումներին:

 

Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ անկախ  աուդիտոր «ՖԻՆՏԵԽ ԱՈՒԴԻՏ»  ՓԲԸ-ն, հաշվի առնելով իր կողմից իրականացված ուսումնասիրության  արդյունքները, հաշվետվության նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ