25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին:

 Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած զանգվածային միջոցառումների ընթացքում մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների քրեաիրավական պաշտպանությանը, արձանագրված առերևույթ հանցագործության դեպքերով ընթացող քննությունների օբյեկտիվությանն ու լիարժեքությանը, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողությանը վերաբերող հարցեր:

 Արթուր Դավթյանը նշել է, որ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում ՀՀ դատախազության առաքելությունը եղել է իրավունքի գերակայության ապահովումը:

 ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ զանգվածային միջոցառումների ընթացքում դատախազությանը հայտնի դարձած հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր դեպքերով՝ կապված ինչպես հավաքներն առանձին դեպքերում օրենքի պահանջների խախտմամբ անցկացնելու,  այնպես էլ քաղաքացիական անձանց կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման, ոստիկանության ծառայողների կողմից նրանց նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության միջոցներ կիրառելու, լիազորություններն անցնելու հետ, պարտադիր նախաձեռնվել են վարույթներ, ոստիկանության բաժիններում դատախազների անմիջական մասնակցությամբ հսկողություն է իրականացվել քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հավաքների ընթացքը լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը համարժեք իրավական գնահատականի արժանացնելուն:

 Համազեկուցողները հետաքրքրվել են քրեական վարույթներով իրականացվող քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հասարակական առանձին շրջանակներից ստացած ազդակներից: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունն այն մարմինն է, որ պետք է ապահովի քրեական վարույթի ընթացքում բոլոր գործողությունների, այդ թվում քրեական հետապնդման լիարժեք համապատասխանությունն օրենքին: Դատախազության անկախության սահմանադրական երաշխիքները լիարժեք հնարավորություն են տալիս հետևելու, որպեսզի ապօրինի հետապնդում չիրականացվի: Հավաստիացվել է, որ նման ռիսկերը բացառվում են:

 Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքի, տեսլականների մասին:

ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի արդյունքները՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակական կլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ