Բժշկագիտության բնագավառում՝ Նախագահի մրցանակ
«Նախագահի մրցանակ-2017-ի» մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են նաև առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցներ:
Բժշկագիտության բնագավառի մրցանակակիրներն են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, կենտրոնի աշխատակիցներ, փորձագետ-գենետիկներ Մարինե Բաղդասարյանը, Դիանա Հարությունյանը: Վերջիններս պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության տարածքում անձի նույնականացման և փորձաքննության նպատակով կատարված պոպուլյացիոն դիմածնոտային և գենոմային հետազոտություններ» աշխատության համար:
Մրցանակները հանձնել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնող «Պողոսյան հիմնադրամի» ներկայացուցիչներ Ալբերտ և Ժան Պողոսյանները, բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մրցանակի անվանակարգերում ներկայացած՝ բնական գիտությունների և բժշկության, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների, ՏՏ ոլորտի, հումանիտար գիտությունների, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ: