25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր իրավական համակարգում նոր ընտրություններ չեն կարող լինել ոչ կառավարության և ոչ էլ Ազգային ժողովի որոշմամբ. Էմին Երիցյան

«Այս ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը տեղական իշխանություններին առնչվող հարցերն էին: Իրադարձությունների այս ամբողջ շղթայում երեկ առաջին անգամ խորհրդի նիստ ենք գումարել, որտեղ անդրադարձել ենք մի քանի կարևոր հարցերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Երիցյանի խոսքով` ամենաշատ քննարկվող հարցերից առաջինն այն էր, որ  տեղի ունեցած հեղափոխությունը գլոբալ առումով դրական է նաև տեղական իշխանությունների համար: Նա ընդգծեց, որ այս փոփոխություններն իսկապես մեծ պատուհան են բացում և ակնկալիքներ են առաջացնում տեղական իշխանությունների համար. «Մինչև այս, համայնքերի ձայնը այնքան էլ լսված չէր. այս ընդվզումը մասշտաբներ ստացավ նաև այս տրամաբանության մեջ»:

Փոփոխությունների հետ կպված հաջորդ հարցը, Երիցյանի հավաստմամբ, կարծրատիպերն են. «Առաջինն այն է, որ բոլորը կարծում են  թե համայնքները կուսակցական են: Բացի Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից մեր բոլոր համայնքները ուղիղ ընտրական համակարգեր են: Եթե մենք ընդհանուր վիճակագրություն անցկացնենք, ապա պարզ կդառնա, որ համայնքի ղեկավարների 60%-ը անկուսակցական են»: 

Փոփոխության հետ կապված վերջին հարցին անդրադառնալով՝ բանախոսն ասաց, որ շատ համայնքներում սկսել են շատ հին հակասություններ ի հայտ գալ, ինչը հասարակության մեջ առաջացրել է ակնկալիքներ, թե այս կամ այն համայնքում հնարավոր է լինեն ընտրություններ. «Ես հստակ ուզում եմ տեղակացնել, որ մեր իրավական համակարգում նոր ընտրություններ չեն կարող լինել ոչ կառավարության և ոչ էլ Ազգային ժողովի որոշմամբ: Տեղական իշխանությունների իրավական պաշտպանվածությունն այն ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք կարողացել ենք ունենալ այս տարիների ընթացքում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ