Միքայել Մինասյանի օրակարգից
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/03_1392936911.jpg)
Փետրվարի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Հռոմի Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի, քրրիստոնյաների լայնածավալ արտագաղթի, Մերձավոր Արևելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների շուրջ: