07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գտնում եմ, որ նա ճիշտ է արել. Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանից

«Պարոն վարչապետը ինձ ներկայացրել է իր որոշման հիմքերը, պատճառները և դրանք ինձ բավարարել են։ Գտնում եմ, որ նա ճիշտ է արել», – այսօր ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով երեկ նշանակվեց ռազմական տեսուչի պաշտոնում։

Հարցին, թե որն է իրեն աշխատանքից ազատելու պատճառը, նա ասել է. «Դրանք տեղավորվում են այն քաղաքականության մեջ, որը վարում է վարչապետը զինվորական պաշտոն զբաղեցրած անձանց նոր շունչ տալու կոնտեքստում»։

Իսկ  նոր պետի՝ Արտակ Դավթյանի մասին Մովսես Հակոբյանը նկատել է՝ «դրական, գրագետ սպա է»։

«Ամեն մեկս պետք է փորձենք աջակցել, որպեսզի ինքը այդ դժվարին պաշտոնում արագ կարողանա իրականացնել իր լիազորությունները»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ