Շարմազանովը ոչ հաշվարկել է ԲՀԿ-ի քայլերը, ոչ էլ ցանկություն ունի /վիդեո/
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:
Հարցին, թե կուսակցությունում Կառավարության հրաժարականի հարց չի քննարկվել, նա պատասխանեց. ՛՛Կառավարության հրաժարականի պահանաջը դեռևս չորս ուժերը չեն էլ հաստակեցրել։
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության օրակարգում կառավարության հրաժարականի հարց դրված չէ։ ՛՛ՀՀԿ-ն որպես քաղաքական իշխանության ինքն է ձևավորում իր քաղաքական օրակարգը, տնտեսական քաղաքականության վերաբերյալ ԵԿՄ համագումարում նախագահն իր տեսակետը շատ հստակ ներկայացրեց՛՛:
Ինչ վերաբերում է ԲՀԿ համագումարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ համագումարում հնչեցրած ելույթին, մասնավորապես Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված քննադատություններին, ապա ԱԺ փոխնախագահը նկատեց, որ զարմանում է, որ դեռ զարմացողներ կան, որ ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը։ ՛՛Վերջին տարիներին միշտ էլ քննադատում են էլի՛՛,- ասաց նա՝ նշելով, որ ԲՀԿ-ի քայլերը ոչ հաշվարկել է, ոչ էլ ցանակություն ունի հաշվարկելու։
Շարմազանովը հիշեցրեց, որ ժամանակին այս համակարգի վերաբերյալ ԲՀԿ-ն էլ նույն դրական դիրքորոշումն ուներ, ինչ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
՛՛Չեմ կարծում, որ ցանակացած հարցում կառավարության քննադատելը, կամ իշխանություներին քննադատելը դիվիդենտներ է բերում՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: