Էներգետիկայի փոխնախարարն անակնկալի է եկել
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասում է, որ 2000 թվականին էլ հասարակության մոտ գազի կալորիականության վերաբերյալ անհանգստություն կար:
՛՛Բայց լուծեցինք այդ խնդիրը, ոլորը հավաքվեցին, գումար դրեցին մի լաբորատորիա ստեղծեցինք՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Փոխնախարարը բացատրեց, որ գազի կալորիանակությունը ճնշման հետ կապ չունի, իսկ եթե խողովակիի տրամագիծը փոքր է, մատակակարը պարտավոր է և դնում է ավելի մեծ խողովակ:
Անդրադառնալով՝ վարչապետի կողմից հանձնարարված հանձնաժողովի ստեղծելուն, որը կուսումնասիրի այդ խնդիրը՝ նա ասաց, որ աշխատանքներին կարող են մասնակցել Հ/Կ-ներից, անկախ փորձագետներ և մյուսները:
՛՛Այլ ոչ թե չինովնիկներ են լինելու՛՛,-նկատեց Շահվերդյանը:
Հարցին, թե ինքն էլ է գտնում, որ նման խնդիր կա, նա պատասխանեց. ՛՛Սաղ ժողովուրդն է գտնում, ինչպես կարող եմ չգտնել, իհարկե գտնում եմ՛՛: Միաժամանակ փոխնախարարը նկատեց, որ եկող գազից ճանապարհին անհնար է կալորիան հանել: ՛՛Կարելի է գողանալ, բայց ոչ հանել՛՛:
Ինքը փոխնախարարը բնակվում է 3 սենյականոց բնակարանում, ամռանը մոտ 2000 դրամ է վճարում գազի համար, իսկ ձմռանն անակնկալի է եկել: ՛՛Ձմեռը լուրջ թիվ դառավ, սակայն հավատացնում եմ տանը նստած ես գազի որակի հաստատ տարբերություն չեմ նկատել՛՛: