20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դառնում է ոչ իշխանական ուժերի քարոզչության սեզոնային թեման. 168 ժամ

“168 ժամ” թերը գրում է.

Խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները հերթական անգամ չեն կարողացել համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը խորհրդարանի օրակարգ մտցնելու հարցի շուրջ։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ այս ուժերը որոշել են ընդառաջ գնալ ՀԱԿ խմբակցությանը և օրակարգ մտցնել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Այս նախագիծը հրատապ է այնքանով, որ առջևում մարտի 1-ն է, և ՀԱԿ-ը պետք է ցույց տա, որ ինքը հետևողական է այդ իրադարձությունների և դրա հեղինակների բացահայտման գործում:

Բայց կառավարության հրաժարականի հարցը կարող էր քննարկվել Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումից հետո, քառօրյան նման հնարավորություն տալիս է: Իրականում ոչ իշխանական ուժերը հասկանում են, որ, եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դրվի քվեարկության, ապա այն կարող է հավաքել լավագույն դեպքում՝ 20 կողմ ձայն։ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամ գործարար պատգամավորները պատրաստ չեն վտանգել իրենց բիզնեսը և հարաբերություններ փչացնել կառավարության հետ։ Եթե այդպիսի քվեարկություն տեղի ունենա, ապա կստացվի, որ չորս խմբակցությունները խորհրդարանում ունեն ոչ թե՝ 53, այլ ընդամենը՝ 20 կամ 25 պատգամավոր։ Իսկ նման բացահայտումը ոչ մի կերպ չի բխում այս ուժերի քաղաքական շահերից։

 Սա, իհարկե, չի նշանակում, թե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վերջնականապես դուրս է եկել ոչ իշխանական ուժերի օրակարգից: Այն հերթական անգամ կարող է բարձրացվել, թեժացվել ու կրկին հետաձգվել որևէ պատճառաբանությամբ, որը միշտ էլ կարելի է գտնել կամ հորինել։

 Այսպիսով, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դառնում է ոչ իշխանական ուժերի քարոզչության սեզոնային թեման։ Ժամանակին այդ նպատակին ծառայում էր նախագահին անվստահություն հայտնելու, անհապաղ հրաժարական պահանջելու հարցը։ Բայց փոխվել են ոչ միայն ժամանակները, այլև ոչ իշխանական ուժերի “օրակարգ” ձևավորողները, ովքեր ոչ մեծ ջանքերով կարողացան ընդդիմության պահանջների նշաձողն իջեցնել վարչապետի հրաժարականի պահանջի մակարդակին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ