25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարուքյանն առաջարկում է համաներում կազմակերպել

 Ազգային ժողովում քննարկման է դրվել «Քրեական» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, թե խնդիրը վերաբերում է պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին: Նա հիշեց, որ դեռևս նախորդ տարի ԱԺ ընդունված օրենքով այս համակարգն արդեն իսկ ինստիտուցիոնալ առումով բարելավեց, քանի որ սահմանվեց դատապարտյալների իրավունքները՝ նրանք ներկա պետք է գտնվեն գործի քննման ամբողջ գործընթացին, սահմանվել են ազատման հստակ չափանիշները:

Քրմոյանը նշեց, որ խնդիր կա այն գործիքակազմի հետ, որով որոշվելու է դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ այս պահին՝ քաղաքական իրադրությունից ելնելով՝ պետք է համաներում կազմակերպվի: «Վաղաժամկետ պայմանական ազատամ խնդիրն այսօր էլ առկա է:

Արագ պետք է աշխատենք ու ընդունենք քրեական դատավարության օրենսգիրքը, որով միայն կալանքը խափանման միջոց չի կիրառվի, և կլինեն այլընտրանքներ: Հիմա, քաղաքական վիճակից ելնելով, մենք կարող ենք ուսումնասիրություն կատարել և քննարկել համաներման հարց: Քրեկատարողական հիմնարկներն այս պահին էլ ծանրաբեռնված են, և մեծ պահանջարկ կա: Մինչ ՀՀ-ում դատարանները կսկսեն արդար աշխատել՝ լինելով նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներում առաջարկել»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ վերոնշյալը կատարելուց հետ կարելի է կյանքի կոչել քննարկվող նախագիծը, զուգահեռ արդար դատական համակարգ կլինի, ինչի արդյունքում նաև դատարանների գերծանրաբեռնվածութուն չի լինի: Մարուքյանը նկատեց, որ այս պահին գերծանրաբեռնվածության հետևանքով բյուջեից զգալի գումարներ է գնում այս համակարգին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ