25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, ամեն ինչ պետք է անել, որ լինի կամավոր»

««Ելքն» ասում էր՝ կան խնդիրներ, կառավարությունն ի վիճակի չէր լուծել, և մենք ասում էինք, որ դուք պետք է դուրս գաք այդ կառույցից, հիմա պարոն փաշինյանը գտնում է, որ կարող է այդ խնդիրները լուծել: Իսկ ՀԱԿՊ-ի հետ կապված՝ «Ելքը» պաշտոնական տեսակետ երբեք չի հայտնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ժամանակին իրենք դեմ էինք ԵԱՏՄ-ին, սակայն ինչպես է ստացվում, որ իրենց դաշինքի նախկին պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մնալու են ԵԱՏՄ-ում:

Ինչ վերաբերում է կուտակային համակարգին, Գորգիսյանն ասաց. «Դեռ քննարկումներ չենք արել, բայց կարծում եմ՝ հուլիսի 1-ից կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը կկասեցվի:

Մեր դիրքորոշումը չի փոխվել, ամեն ինչ պետք է անել, որ լինի կամավոր։ Բայց նաև այնպես պետք է անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև արդեն կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ։ Բայց մի իրավիճակ է փոխվել, որ հիմա ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը և ամեն ինչ կարվի, որպեսզի նրանց փողերը չկորեն», – ասաց Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին իրենց քննադատություններն ուղղված էին նախկին օրենքին, մինչդեռ իրենց առաջարկությունների մոտ 90 տոկոսը տեղ է գտել օրենքում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ