08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք դալալ չենք ոչ էլ սպեկուլյանտ. ավտոներկրողները պահանջում են իրենց գրանցել հարկային դաշտում

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրացրեց ավտոներկրողների օրինական դաշտ մտնելու հարցը:

“Քսան տարուց ավելի է, անկախությունից ի վեր ավտոներկրող հասկացողությունը նոր է ի հայտ եկել, մենք ուզում ենք մտնել հարկային դաշտ, որովհետև սովետական միության ժամանակ առևտրով զբաղվող ցանկացած քաղաքացի սպեկուլյանտ էր կոչվում, դալալ հասկացողությունը պետք է վերանա ընդմիշտ մեր լեքսիկոնից: Մենք ավտոներկրողներ ենք, մենք հաճախակի մեքենա ենք ներկրում արտասահմանից, շաբաթական 2 անգամ, ամսեկան 5-6 անգամ Ճապոնիա, Ամերիկա, Վրաստան ենք գնում՝  գալիս”,-նկատեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտոներկրողները ամեն երկրորդ մեքենան Հայաստան մտցնելուց 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարում: Այդ պատճառով էլ նրանք պահանջում են հարգելի իրենց բիզնեսը և օրենքի սահմաններում գանձել որոշակի գումար:

Հովհաննիսյանը նշեց, որ մաքսազերծման համար բավականին մեծ գումարներ են վճարվում ու եթե 2-րդ մեքենան բերելու համար ավելացված արժեքի հարկ էլ վճարեն՝ բիզնեսը չի արդարացվի:

“Ոնց որ հիմա գող լինենք, երկրորդ մեքենան վախենում ենք բերել: Առաջարկում ենք կառավարությանը և տեղեկացնում, որ պատրաստ ենք տարեկան 1000 դոլարին համարժեք դրամով հարկ վճարել, միայն մեզ հարկային դաշտ մտցնեն: Մենք շատ ենք, թող իմանան տարեկան 100 հազար դոլարից շատ գումար կգնա բյուջե ”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ