25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

խորհուրդ չէի տա հնից էլ այդքան շուտ հրաժարվել. չի կարելի ու չի էլ ստացվի

Վերջին օրերին շատ եմ հանդիպում «Չորրորդ Հանրապետություն» կամ «Նոր Հայաստան» արտահայտությունները։ Կարծեմ, անգամ Նախագահ Արմեն Սարգսյանն է դրա մասին խոսել։ Հիմա էլ Լևոն Շիրինյանի գրառումներից մեկում տեսա։ Ասում է՝ «Չորրորդ Հանրապետությունը թևակոխում է Հայաստանի Ոսկե դարը»։

 Չգիտեմ՝ «Ոսկե դար» ասելով ինչ է հասկանում պարոն Շիրինյանը, բայց մտածում եմ, որ այնուամենայնիվ մի քիչ շտապում է երևի։ Բայց դա չէ էականը։ Ինձ ավելի շատ «Չորրորդ Հանրապետություն» եզրն է անհանգստացնում։ Ուզում եմ հասկանալ էլի՝ սա ի՞նչ է։ Նորությու՞ն է սա, թե՞ եգիպտական թագավորությունների ժամանակներից եկած ավանդույթ։ Ու ինչու՞ մենք չենք կարողանում պետականաշինության հարցերում շարունակականություն ապահովել։ Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ… Չի՞ լինի ունենալ մեկ Պետություն։ Ցանկալի է՝ առանց «հանրա» նախդիրի։

Հասկանում եմ իհարկե մարդկանց ոգևորությունը վերջին շրջանի զարգացումներից։ Տեսնում եմ նաև, որ որոշները ուզում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ։ Բայց խորհուրդ չէի տա ամեն ինչը պարզեցնել, հնից էլ այդքան շուտ հրաժարվել։ Չի կարելի ու չի էլ ստացվի։

Այս առիթով երկու բան եմ ուզում պատմել։ Մի քանի օր առաջ շատ հետաքրքիր շրջապատում էի։ Ազատամարտիկներ էին, որոնք շատերի պես նույնպես ոգևորված էին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից։ Ասում էին, որ ամեն ինչ նոր էջից է պետք սկսել։ «Մոռանալ անցյալը ու նորմալ պետություն կառուցել»։ Մինչդեռ այդ առաջարկից 10 րոպե առաջ անցյալի փառավոր էջերն էին հիշում՝ անկախության վերականգնում, արցախյան հաղթական ազատամարտ և այլն… ՈՒ երբ հարցրեցի, թե այդ ամե՞նն էլ պիտի մոռանանք, վստահ պատասխանեցին, որ ոչ, միայն բացասականը։

Շատ լավ: Իսկ հիմա երկրորդ պատմությունս։ Հայրս էր պատմում։ Ասում էր, որ Գանձակի գերեզմանատան քարերից մեկի վրա գրված էր, թե ինչպես է սպանվել այդտեղ հուղարկավորված երիտասարդը։ Ուրեմն փողոցում քայլում էր և տեսել է, թե ինչպես են 4-5 թուրք իր հորեղբոր տղային ծեծում։ Վազելով եկել է օգնության ու այդ պահին այնպես է ստացվել, որ եղբայրը կարողացել է ազատվել թուրքերի ձեռքից ու փախչել, իսկ իրեն դանակով սպանել են։ Ու այդ ամենը գրված էր գերեզմանաքարի վրա՝ ժամով, տեղով, անուններով… Պարզ է, որ էն փախած հորեղբոր տղան իր ամբողջ ընտանիքով հետո ստիպված է եղել հեռանալ քաղաքից։ Բայց մնացածի համար այդ պատմությունը, կարծում եմ, լավ դաս է եղել։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է գրառում թողել ֆեյսբուքյան հանրագրում: 

 

Գանձակեցիները և՛ լավն են հիշում, և՛ վատը։ Ու խոսում են դրա մասին։ Ու դա, կարծում եմ, ճիշտ է։

Պետության դեպքում էլ դա ճիշտ կլինի։ «Չորրորդ Հանրապետություն» ասվածը կեղծիք է։ Եվ նաև վտանգավոր գաղափար։ Մեզ այդպիսի բաժանումներ պետք չեն։ Մեզ պետք է վերջապես պետության կրող դառնալ, ճանաչել այդ պետության լավ ու վատ կողմերը ու, լավը զարգացնելով իսկ վատը մերժելով, առաջ գնալ։ Թե չէ այս տեմպերով մեր թոռնիկները կարող է 17-րդ Հանրապետությունում ապրեն, եթե իհարկե 16-րդը ինչ-որ մեկը վարի չտա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ