15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մայդանի հայ աջակիցները ակցիա իրականացրին

Մոտ 2-3 տասնյակ քաղաքացիներ այսօր իրենց աջակցությունն են հայտնել Մայդանում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին: Նրանց երթը սկիզբ առնելով Հաղթանակ զբոսայգու մոտից շարժվել է մինչև Ուկրաինայի  դեսպանատուն :

Ակցիայի մասնակիցները ունեցել են  “Մայդանը նաեւ մենք ենք”, “Ուկրաինայում Մարտի 1-ն է”, “Putin, go home”  գրություններով պաստառներ:

«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի իշխանությունների բռնությունների ցուցարարների նկատմամբ։ Մենք պահանջելու են պատասխանատվության կանչել Յանուկոչիվին»,- նշել է  ակցիային մասնակցող իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Ակցիային մասնակցել  են նաեւ “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, “Համաձայնություն”  կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ից Կիեւի կառավարական թաղամասում ցուցարարների ու իրավապահների միջեւ կատաղի բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ի, կան հարյուրավորները վիրավորներ։:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ