Հանգիստ եղի, ոչ էլ այդ փողերն եմ ստացել. կրքեր “Նաիրիտի” շուրջ
Այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց առաջարկ ստեղծելու ”Նաիրիտ գործարան” ՓԲԸ ասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:
Մինասյանը նշեց, որ այս մասին զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ, սակայն վերջինս ասել է, որ չի տեսնում հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն: Նման անհրաժեշտություն չի տեսնում նաև հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը:
”Եկեք ավելորդ քաղաքական շահարկումների խնդրից դուրս գանք: Կծախեն, կծախեն, չէ: Այն, որ պատասանատվություն պիտի կրեն, այստեղ երկու ձեռքով կողմ եմ: Եթե այդ թվում ես պիտի պատասխան տամ, կամ դուք պիտի տաք, դրան էլ եմ համաձայն, ով որ ձեռքը դնում է, պիտի ձեռքը կտվրվի, դա ցանկացած տեղի մասին է”,-նկատեց Այվազյանը:
Այվազյանի խոսքով` այս պահին ընթանում են բանակցութուններ ”Նաիրիտը” վաճառելու շուրջ և հանձնաժողովի ստեղծումը կարող է խանգարել բանակցությունների ընթացքին: ”բոլորի գիտեն, որ բանակցություններ են ընթանում, և հիմա դարձնե՞լ քաղաքական շահարկման թեմա, որ ամեն մի հասկացաղ կամ ինադու չհասկացող հելնի ասի՝ այ սենց եք արել… Ես առաջարկում եմ հետաձգենք”:
Վարդան Այվազյանը նշեց, որ բանակցությունների ավարտին մնացել է առավելագույնը երկու ամիս, և դրանից հետո համաձայն է ստեղծել այդ հանձնաժողովը ու հարցը դնել քառօրյայում:
Մինասյանն էլ ասաց, թե քաղաքական շահարկումները վերացնելու լավագույն տարբերակը հանձնաժողով ստեղծելն է, ապա նշեց, թե հասկանում է ՀՀԿ-ական պատգամավորի մտահոգությունը: Այվազյանն այստեղ չհամաձայեց. ”Ես մտահոգություն չունեմ, հանգիստ եղի, ոչ Նաիրտում եմ աշխատել, ոչ էլ այդ փողերն եմ ստացել, դու արխային գնա առաջ”:
Հանձնաժողովը դեմ քվեարկեց Արծվիկ Մինասյանի առաջարկին: