18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը նախագահական համակարգի դեմ

ԱԺ անհաջող ընտրություններից հետո կազմակերպված ՏԻՄ ընտրությունները փաստում են , որ ՀՀ-ում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար` բոլոր մակարդակներում: ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով, ընտրությունների ժամանակ Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ ժողովուրդը զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից եւ իշխանությունն ինքն իրեն պարտադրում է ժողովրդին:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց , որ “իշխանական ռեսուրսների ու վարչահրամայական մեթոդների կիրառման ականատես եղանք Կապանում,  Ախթալայում, Թալինում”:

ՏԻՄ դերը, պատգամավորի խոսքով, անփոխարինելի է իշխանությունն ապակենտրոնացնելու եւ ժողովրդին միացնելու գործում: ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով, այս ամենի պատճառը ՀՀ գործող նախագահական համակարգն է, որի դեմ Դաշնակցությունը շարունակելու է իր պայքարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ