25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի փոխվարչապետը վարչապետին դիտողություն արեց. Հրապարակ

Եթե Կարեն Կարապետյանի կառավարությունում դի­տողություններ անում էր ինքը՝ վարչապետը, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում դեմոկրատիան ու լիբերալիզմը նոր նվաճումներ են գրանցում: Այն աս­տիճանի, որ արդեն կառավարու­թյան անդամներն են վարչապետին դիտողություն անում նիստը սխալ վարելու եւ ոչ էական հարցեր քն­նարկելու համար:

Երեկ առողջապահության նա­խարարի՝ ավտոմեքենաների վերա­բերյալ մի նախագծի քննարկումը վերածվեց ծառայողական ավտո­մեքենաների չարչրկված թեմայի վերաբերյալ դիսկուրսի: Վարչապետը հայտարարեց, որ այս հարցին պետք է հետագայում մանրամասն անդրադառնալ, քանի որ պետական ավտոպարկն ուռճացված է: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ շտապեց տեղեկացնել, որ իր գրասենյակի 5 մեքենաներից 3-ից ինքը հրաժարվել է, իսկ մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իրենց հատկացված 4 մեքենաներից 2-ից:

Ապա առա­ջարկեց բոլոր նախարարներին այս հարցում պդաջնորդվել հենց այս մոտեցմամբ: Ավտոմեքենաների թե­ման գուցե երկար շարունակվեր ու ծավալվեր, եթե դա չկանխեր ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Նա քաղաքա­վարի, բառի բուն իմաստով՝ դիտո­ղություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարեւոր հարցերը թողած’ տեխնիկական հարցերի հետեւից ընկնելու համար:

«Պարոն վարչապետ, ես կառաջարկեի, որ հանձարարական տրվեր պետգույքի ստորաբաժանմանը, որ­պեսզի էս հարցը միասնական կա­նոնակարգում ստանա, որովհետեւ չեմ կարծում, որ մենք կառավա­րության նիստերում պետք ա սենց հարցեր քննարկենք զուտ էն իմաս­տով, որ ինքը գրեթե տեխնիկական ա, օտարում էլ չկա: Իսկ օրակարգը հրապարակային ա, կարծում եմ՝ էս պրոբլեմների բազմության մեջ օրակարգում նույնիսկ պիտի չլինի էլ այսպիսի հարց»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ինքը հարցին կողմ է, դեմ չէ, բայց ապագայի համար է սա ասում: Վարչապետը, փաստա­ցի ընդունելով իր ենթակայի դիտո­ղությունը, փորձեց արդարանալ.

«Դե, ընթացակարգային խնդիր ա էստեղ: Իրավաբանական ստորա­բաժանումները քննարկում են, եթե հարցը պիտի անցնի կառավարու­թյան նիստով, կարծում եմ… հետա­գայի համար քննարկենք, բայց նաեւ կարծում եմ, որ էս հարցերը, որ հրապարակային քննարկվում են… ի դեպ, նաեւ էդ օրենսդրական փո­փոխությունն էլ պետք է իրականաց­նենք կառավարության նիստերի դռնբաց լինելու մասին, որովհետեւ մենք հիմա մի քիչ դժվարությամբ ենք դռնբաց նիստ անում: Կարծում եմ՝ էս քննարկումները, համենայնդեպս, վնաս չեն բերում մեզ: Բայց Ձեր առաջարկը, նաեւ կարծում եմ՝ արժի քննարկել, որ եթե կան ընթա­ցակարգեր եւ ակնհայտ լուծումներ, որոնք կարելի ա տալ առանց կառա­վարության նիստում քննարկելու, կարող ենք անել էդպես»:

Ահա այսպիսի խոսքի ազատու­թյուն է տիրում նոր կառավարու­թյունում, որը երբեմն գուցե պոպուլիստական երանգներ է ստա­նում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ