23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԺԿ նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և քննարկել դրա հետևանքով առաջացած իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:

Զրուցակիցները քննարկել են նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում առաջիկայում կայանալիք ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստի և ս.թ. տարեվերջին Երևանում տեղի ունենալիք ԵԺԿ տարածաշրջանային գագաթնաժողովի հետ կապված հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ