Րաֆֆին ճիշտ բաներ էր ասում, բայց չասաց, թե ոնց հասնենք դրան
՛՛Րաֆֆիի ելույթը նայեցի
Հա, ճիշտ բաներ էր ասում, բայց չասաց, թե ոնց հասնենք դրան:
Կոչ արեց միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծել, բայց այդ կոչը բոլորն են անում, սակայն չեն միանում: Ինքը` Րաֆֆին, պիտի որ շատ լավ հասկացած լիներ անցած տարի այս ժամանակ և հաջորդող իրադարձություններին, որ հենց այնպես, հանուն արդարության միացող չկա…
Պիտի հասկանար, երբ թակեց ՀՅԴի դուռը, հետո` ԲՀԿի..
Ակամայից հիշեցի 2013-ի փետրվար-մարտը.. Ինչքան նվիրվածություն, վճռականություն ու ուժ կար իմ մեջ… Շատերի մեջ…՛՛,-Facebook-յան իր էջում գրել է բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով ևս 2013-ին կանգնած էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: