07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ճանապարհային ոստիկանության կոչը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Ելնելով բազմաթիվ քաղաքացիների շահերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կոչ ենք անում այն անձանց, ովքեր փաստացի ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն չեն ձևակերպել համապատասխան կարգով, դիմել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում նշված անձանց՝ տրանսպորտային միջոցի օտարման գործարքը պատշաճ ձևակերպելու համար, իսկ եթե այդ անձանց հնարավոր չէ գտնել, ապա՝ դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ