08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ատոմակայանի աշխատակիցները ՄԻՊ-ի դիմաց են. նրանց ստիպում են ֆոնդեր ընտրել /վիդեո/

Մեծամորի ատոմակայանի մի քանի տասնյակ աշխատակցիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրականում իրենց թիվը վեց հարյուրն է: ”Մյուսները ճանապարհին են, գալիս են”,-ասաց նա:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` ակցիայի հինգ անդամները իրենց նամակն են հանձնել ՄԻՊ-ին, նրանց ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքի հարցերով խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը, խոստացել  տասնօրյա ժամկետում պատասխանել նամակին: Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ չարվեն Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդերի համար: Նրանց խոսքով` իրենց արդեն ստիպում են ֆոնդեր ընտրել, և սա այն պարագայում, երբ ՍԴ-ը կասեցրել է օրենքի պարտադիր բաղադրիչը:

Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ