07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կհավատա՞ն Րաֆֆիին քաղաքական ուժերը

”ԲՀԿ-ը որևէ առաջարկ չի ստացել, որպեսզի քննարկվի կամ չքննարկվի, բայց եթե երբևէ երբ որ կուսակցությունը կկայացնի որոշում, ես ձեզ սիրով կտեղեկացնեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաի առաջարկը, կոչը, որ միավորվեն ընդդիմության ներկայացուցիչներն ու ստեղծեն միասնական հրապարակ:

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ կանգնած էր Հովհաննիսյանի կողքին և նախագահական ընտրություններում, և Երևանի ավագանու ընտրություններում:

”Դրական եմ վերաբերվում, բայց սա վերջին քսան տարիների մեր հիմնական կարգախոսն է եղել ու ինչ արդյունքի ենք հասել, տեսնում ենք:

Իհարկե, հույսը վերջինն է մահանում, բայց կարևորը թե ինչ քայլեր կկատարվեն, և երկրորդ ինչ մոտեցումներով կխուսափենք վերջին քսան տարվա ընդդիմության սխալներից”,-նկատեց նա:

Նշենք, որ Հովհաննիսյանի կոչի շուրջ փորձեցինք զրուցել նաև ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ ներկայացուցիչների հետ, սակայն ոմանք դեռևս ծանոթ չէին կոչին, մյուսներն էլ առողջական խնդիրների պատճառով չկարողացան խոսել: 

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն առաջարկում է  ստեղծել միասնական հրապարակ, պայքարել, ապրիլի իննին հասնել իշխանափոխության:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ