08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բիշարյանը ողջունեց գազամատակարարման հարցերով հանձնաժողովի ստեղծումը/վիդեո/

Աժ “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդարանական քննարկումները: Բիշարյանը հատկապես կարևորեց գազամատակարաման հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծը:

Նիստին մասնակցել են ԱԺ բոլոր խմբակցությունները: Հանձնաժողովը կպարտավորվի մինչև նոյեմբեր  ամիս համալի կերպով պատասխանել առաջացած բոլոր հարցերին:

“Հանձնաժողովում ընդգրկվելու են բոլոր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կունենա նախագահ և տեղակալ և Ազգային ժողովի աջակցությամբ` այն խնդիրները, այն փաստաթղթեր, որոնք հարկավոր կլինեն կուսումնասիրվեն և կտրվի հանրությանը հուզող հարցերի պատասխանը”:

Հանձնաժողովում կընդգրկվեն 4 ՀՀԿ ներկայացուցիչներ և մեկական անդամներ մնացած խմբակցություններից:

Երեկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը առաջարկել է 2 անդամ ընդգրկել ԲՀԿ-ից, հաշվի առնելով, որ իրենց խմբակցությունը բավականին մեծ թվով պատգամավորներ ունի:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ