05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛ԱրմենՏել՛՛-ը բողոք կներկայացնի՞ ընդդեմ ՛՛Օրանժ Արմենիա՛՛-ի

՛՛ԱրմենՏել՛՛ ընկերությունում ուսումնասիրում են ՛՛Օրանժ Արմենիա՛՛ ընկերության՝ բջջային ցանցում անհատական  բաժանորդագրության հարցում առաջինը լինելու մասին գովազդային հոլովակը, եւ բացառված չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում ընդդեմ ՛՛Օրանժ Արմենիա՛՛ ընկերության բողոք ներկայացվի՝ անբարեխիղճ գովազդի համար։  Տեղեկացնում է Pastinfo-ն: 

Նշենք, որ ՛՛Օրանժ Արմենիա՛՛ ընկերությունը շրջանառության մեջ դրված նշված գովազդային տեսահոլովակով պնդում է, որ նա առաջինն է ճանաչել է իր բաժանորդին անունով, այլ ոչ թե համարով՝ այն դեպքում, որ ՛՛Օրանժ Արմենիա՛՛-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու պահին՝ մյուս երկու օպերատորները՝ ՛՛ԱրմենՏելը՛՛ և ՛՛Viva Cell MTS՛՛-ը, կատարում էին միայն անվանական բաժանորդագրություն:  

Հիշեցնենք, ամիսներ առաջ առաջ ՛՛Օրանժ Արմենիա՛՛-ն բողոք էր ներկայացրել ՛՛ԱրմենՏել» ընկերության դեմ՝ անբարեխիղճ գովազդի համար եւ  վերջինս  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվել էր 20 միլիոն դրամով:   

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ