06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեղավորը Սերժ Սարգսյանն է. 1 տարի անց Րաֆֆին բարեւում է /վիդեո/

Քիչ առաջ ՛՛Անի պլազա՛՛ հյուրանոցում մեկնարկեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Ինչպես նախագահական ընտրությունների քարոզարշավին և հետընտրական փուլում մարզային այցելությունների ժամանակ դահլիճում հնչեց երաժշտություն, իսկ Հովհաննիսյանը կրկին բոլորին բարևեց:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կայացան նախագահական ընտրությունները, որ ՛՛այս ընտրությունն ապացույցն էր, որ իշխանությունները միայն ձայնագողությամբ հնարավորություն ունեցան իրենց կեղծիքներն առաջ տանելու ու ընտրվելու՛՛:

Րաֆֆի Հովհաննիսյանը ՛՛կարոտել էի ձեզ՛՛,-ասաց ու խոստացավ, որ այլևս չի թողնելու, որ միմյանց երկարատև կարոտեն:

Նախագահի նախկին թեկնածուն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԿՄ համագումարում հնչեցրած մտքերին:

՛՛Սերժ Սարգսյանը մեծ բեմից վերջերս ասաց՝ միայն զենքով կա փրկություն: Միգուցե համատեքստից դուրս էր ասված, լեզվի սայթաքում էր, բայց ակամա պետք է արձանագրել, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը սոսկ այս հարցում համաձայն է  նրա հետ՛՛,-ասաց նա:

Հովհաննիսյանը ընդգծեց, որ ատելության չափաբաժինը մեր երկրում խտացվել է, և դրա մեղավորը նախագահն է: ՛՛Շատերը մտածում են նրա խոսքի ի կատար ածման մասին, և քանի դեռ չենք մոտեցել քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այս խնդրին՛՛,-նկատեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը՝ ընդգծելով, որ ադ լուծումը իր  Ազգային տարեկան ուղերձն է: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ