27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհում առաջին եւ միակ բաս քանոնի հեղինակները հայերն են

Աշխարհում առաջին և միակ բաս քանոնն արդեն իրականություն է: Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում երաժշտասեր հանդիսատեսին ներկայացվեց բաս քանոնը, որը որպես երաժշտական գործիք միակն է աշխարհում:

Աշխարհում առաջին և միակ բաս քանոն ստեղծելու` կոմպոզիտոր Արա Գևորգյանի մտահաղացումն իրականացրեց ազգային երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանն, ով Հայաստանում թառ պատրաստող միակ վարպետն է: Ինչպես նշեց Արա Գևորգյանն` այն ամենն ինչ արվում է գումար աշխատելու համար չէ և ոչ էլ բիզնես նպատակ է հետապնդում:

Չնայած աշխարհում ոչ մի տեղ չկա այս գործիքից, բայց նման գործիքի պահանջը շատ էր զգացվում և կոմպոզիտորը համոզված է, որ բաս քանոնը կանցնի Յունեսկո-ի պահպանության տակ` որպես ազգային ժողովրդական գործիք:

Վարպետը մոտավորապես ութ ամսում մեկ բաս քանոն է պատրաստում: Բաս քանոնը պատրաստվում է Տուափսեում աճող թխկենու փայտից, իսկ թխկենու փայտանյութը Տուափսեից բերել է հենց կոմպոզիտորը` սահմանն անցնելով փայտերը ձեռքին` ի զարմանս բոլորի:

Վարպետն ուրախ է, որ կարողացել է կյանքի կոչել կոմպոզիտորի մտահաղացումը, միայն տխուր է, որ իր գործի ժառանգորդը չունի, որովհետև ներկայիս երիտասարդությանն այն այդքան էլ չի հետաքրքրում` ի տարբերություն համակարգչի և համացանցի:

Արդեն երեք բաս քանոն է ստեղծվել և երեքն էլ նվիրվել են: Բաս քանոնն արդեն հասցրել է հնչել Կրեմլի դահլիճից` Թովմաս Պողոսյանի կատարմամբ: Առաջիկայում ևս մեկ բաս քանոն Արա Գևորգյանը կնվիրի ազգային թանգարանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ